top of page

Մբապեն՝ «Բենֆիկայից» կրած պարտության մասին. Մեզ պակասում է խաղային կայունությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի վերջին տուրում։



«Մեզ պակասում է խաղային կայունությունը, որը պետք է լուծենք։ Չի կարող լինել այնպես, որ այսօր լավ խաղանք, վաղը՝ վատ։ Չեմպիոններն այդպես չեն խաղում: Ցանկանում էինք անմիջապես դուրս գալ 1/8 եզրափակիչ, բայց արժանի ենք այն տեղին, որը զբաղեցնում ենք։ Այս խաղում «Բենֆիկան» ավելի լավն էր», - Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն։



Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալը» Պորտուգալիայում 2:4 հաշվով պարտվեց «Բենֆիկային»։



«Ռեալը» խմբային փուլի արդյունքներով 9-րդն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար արքայական ակումբը կխաղա անցումային փլեյ-օֆֆ փուլում։

 
 
1/3288
bottom of page