top of page

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները. Նարեկ Կարապետյան

  • 46 minutes ago
  • 1 min read

«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:

Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշում եմ. «Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:

Մենք պայքարելու ենք քեզ համար»։ 

Ն. Կարապետյանն ասում է. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ վարչապետն է։ Սա հայ ժողովրդի համարձակության և փոփոխության կամքի ամենավառ ապացույցն է։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի քաղաքացիներին, որոնք չվախեցան, կանգնեցին փոփոխությունների կողքին։

Այս ընտրություններից հետո մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության դեմ, Հայաստանի ժողովուրդը  մերժել է  եկեղեցու դեմ տարվող պայքարը, ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, մերժել է  Սահմանդրությունը փոփոխելու, ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։

Եթե լինեին իրապես ազատ, անկախ, մրցակացային ընտրություն, Հայաստանի այսօրվա առաջնորդը լինելու էր  Սամվել Կարապետյանը»։

 
 
1/3659
bottom of page