top of page

Երևանի դպրոցներում մինչև 6-րդ դասարանցիներին կարգելվի բջջայինը, իսկ 7-12-րդ դասարանցիները խիստ սահմանափակ կօգտագործեն․ Առաջարկ

  • Sep 29, 2025
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավորական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին Երևանում ծնողները մեծամասմբ ընկալունակ են. «Ոչ  միայն ընկալունակ են, այլ նաև ավելին՝ աջակցում և խրախուսում են»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումներ կիրառել՝ ապահովելով իրավական հիմքերը։

Խաչատրյանը նաև նշեց՝  առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ ստիպված կբերի՝ կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանցիներին կառաջարկվեն խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրանահգով և վերահսկողությամբ։ «Դա կարող է շաբաթական մեկ կամ երկու անգամ լինել»,-ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Ավինյանը:

 
 
1/3752
bottom of page