Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն վնաuվածք է ստացել
- Armen Sukiasyan

- 3 days ago
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել։ Այս մասին հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
25-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է աջ ոտքի ջլի տենդոնիտ։ Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի մոտ 10 օր։
Այսպիսով, Ռոդրիգոն չի կարողանա մասնակցել Լա լիգայի շրջանակում կայանալիք «Վալենսիայի» (փետրվարի 8) և «Ռեալ Սոսյեդադի» (փետրվարի 14) դեմ հանդիպումներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Չեմպիոնների լիգայում Ռոդրիգոյի որակազրկման մասին։ Նա բաց կթողնի նաև մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկայի» դեմ երկու հանդիպումները։




















