top of page

Australian Open․ Մեդիսոն Քիզը եզրափակչում հաղթել է աշխարհի առաջին ռակետին

  • Jan 25, 2025
  • 1 min read

Մելբուռնում ավարտվել է Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի կանանց մենախաղի եզրափակիչ հանդիպումը։

Ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիզը (WTA-ի դասակարգման աղյուսակում 14-րդը) երեք սեթում հաղթել է աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Արինա Սաբալենկային (6:3, 2:6, 7:5) և դարձել Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի մրցաշարի հաղթող։

Քիզն առաջին անգամ է դառնում Մեծ սաղավարտի մրցաշարի չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ, նա իր կարիերայում հաղթել է 10 մրցաշարում։ 

Ինչ վերաբերում է Սաբալենկային, ապա նա մրցաշարի գործող չեմպիոնն էր․ Արինան երեք տարի անընդմեջ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում։

 
 
1/3752
bottom of page