top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա

  • 42 minutes ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը, եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Կարապետյանը լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը, եւ պատգամավորության այն թեկնածուները, որոնք խոցելի են ու իշխանությունների ճնշումներին չեն դիմանա, ինքնակամ կլքեն ցուցակը։

Երեկ մենք «ուժեղների» ցուցակի 7-րդ համար Մամիկոն Ասլանյանին հարցրինք՝ մտահոգություն չունե՞ք, որ ձեր պատգամավորներին ՔՊ-ն իր կողմը կքաշի: Ասաց․ «Ցանկացած պայքար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար՝ նախաառաջնորդվել, որ կարող է վատ բան լինել կամ չլինել, այնքան էլ ճիշտ չէ։ Համարձակություն ու պատասխանատվություն է պետք դրսեւորել եւ հստակ քայլերով առաջ գնալ, չնայել, թե իշխանությունն ինչ կարող է անել, այլ հստակ գծել մեր անելիքները»։


 
 
1/3652
bottom of page