top of page

Հարի Քեյնի դուբլը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին

  • Feb 21
  • 1 min read

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը։

«Բավարիան» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Այնտրախտը» 7-րդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:2 (տեսանյութ)

Ալեքսանդր Պավլովիչ, 16, Հարի Քեյն, 20, 68 - Ժոնատան Բուրկարդտ, 77 11մ, Առնո Կալիմուենդո, 86

 
 
1/3751
bottom of page