top of page

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՈՐ ՓՈՒԼՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԻ ՄՐՑԱԿՑԻՆ


Ռուսաստանցի խառը տիպի մենամարտերի մարզիկ, UFC-ի թեթեւ քաշային Արման Ծառուկյանը, ով երեք շաբաթից մենակարտլու է Չարլզ Օլիվեյրուի հետ, հայտարարել է, որ վերջինիս նոկաուտի է ենթարկելու հենց առաջին ռաունդում։ Այս մասին հայտնում է fighttime.ru-ն։

«Ես մտադիր եմ նոկաուտ անել Օլիվեյրուին առաջին ռաունդում, քանի որ Իսլամը նրա հարցերը լուծել է երկրորդ ռաունդում, եւ ես ուզում եմ ցույց տալ բոլորին, որ այլ մակարդակում եմ»,- ասել է Ծառուկյանը՝ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ցանկանում է առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել, որ ցույց տա հատկապես նրանց, ովքեր իրեն դեմ են, որ ինքը լավագույնն է աշխարհում։

Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ Լաս Վեգասում՝ UFC 300 մրցաշարի շրջանակներում:


Comments


1/1825
bottom of page