Հայտնի է ավտոբուսի դանակահարված վարորդի ինքնությունը. Նա վիրահատվել է
- 2 hours ago
- 1 min read

Հայտնի է նախօրեին Հալաբյան փողոցում դանակահարված ավտոբուսի վարորդի ինքնությունը. նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ըստ ոստիկանության, դանակահարող ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4–րդ թաղամասից մինչև Նոր Նորքի 9–րդ զանգված։




















