top of page

Որդիս կարող էր հեռանալ գլխավոր մուտքով, բայց դուրս եկավ հետնամուտքից. Ռոնալդուի մոր հայտարարությունը

3 hours ago
1 min read

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, խոստովանել է, որ ցնցված է որդու շուրջ ստեղծված իրավիճակից և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հավաքականի ճամբարը լքելու նրա որոշումից։

41-ամյա լեգենդար հարձակվողը լքել էր ազգային թիմի ճամբարն Ազգերի լիգայի՝ Դանիայի դեմ հանդիպումից առաջ (4:2), քանի որ Ժեզուշը չէր պատրաստվում նրան խաղաժամանակ տրամադրել։ Հոկտեմբերի 6-ին Ռոնալդուն հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ՝ ընդգծելով, որ փորձառու մասնագետը երկու անգամ դրժել է իր տված խոսքը։

A Bola-ին տված հարցազրույցում Ավեյրուն չի թաքցրել իր հուզմունքն ու ապրումները.

«Տխուր եմ, ինչը միանգամայն բնական է. իսկական շոկ էր։ Իմ որդին կարող էր հեռանալ գլխավոր մուտքով, բայց ստիպված եղավ դուրս գալ հետնամուտքից։ Ոչինչ, Աստված նրան պահապան։ Մի փոքր լաց եղա. էմոցիաները դուրս թողնելը նույնպես օգտակար է։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս ամենը»։

Ֆուտբոլիստի մայրը նաև մանրամասներ է բացահայտել հավաքականից հեռանալուց հետո Կրիշտիանուի հետ ունեցած առաջին հեռախոսազրույցից.

«Նա ինձ ասաց. «Մա՛մ, մի՛ անհանգստացիր, ես կասեմ ամբողջ ճշմարտությունը, երբ բոլորս միասին լինենք»։ Ես էլ պատասխանեցի. «Լավ, տղա՛ս, զբաղվիր այդ հարցով»։ Ես նրան հորդորեցի հանգստություն պահպանել, բայց նրա միտքն ու զգացմունքներն այլ որոշում կայացրին։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ես նրան իմ ողջ աջակցությունը ցույց տվեցի, սակայն դա չօգնեց։ Բայց ոչ մի սարսափելի բան չկա. նա անչափ շատ բան է տվել Պորտուգալիային և միշտ էլ եղել է երկրի իսկական հերոսը։ Նրան պարզապես ըստ արժանվույն չեն գնահատում»։

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում՝ դառնալով 146 գոլի հեղինակ:


 
 
1/3827
bottom of page