top of page

Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր

4 hours ago
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Քանաքեռցի - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարրեիթ ենթարկվածին ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։


 
 
1/3845
bottom of page