top of page

Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից․ Հաջիև

48 minutes ago
1 min read

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ «հայրենի եզերք»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Կան որոշակի անջնջելի պատմական իրադարձություններ։ Սակայն մենք ռևանշ վերցնելու մտադրություն չունենք։ Հարատև խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և հանդես գալ նախաձեռնություններով։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից»,— ընդգծել է Հաջիևը։

Նախագահի օգնականը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ սոսկ թղթի վրա։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք է իրական ներդրում ունենա երկու երկրների կյանքում։

Հաջիևը հիշեցրել է, որ բազմամյա պատերազմից հետո 2025 թվականին խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը հեշտ գործընթաց չէր։ Նա ընդգծել է, որ համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում, որից հետո Բաքուն կարևոր քայլեր է ձեռնարկել խաղաղության հաստատման համար։


 
 
1/3862
bottom of page