Անգլիայի Պրեմիեր լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը» 1։0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»
- Feb 24
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 27-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում հյուրընկալվելիս ուժերը չափեց «Էվերթոնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
Մանչեսթերյան թիմին 3 միավոր պարգևեց Բենիամին Շեշկոյի խփած միակ գնդակը, որը գրանցվեց հանդիպման 72-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 48 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 37 միավորով ընթանում է 9-րդ տեղում։




















