«Նիկո՛լ, բայց այս զանգվածը հետդ բանտ չի գալու»․ Բորիս Մուրազի
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլը երեկ ՔՊ-ականներին պարացրել է «Ուր որ գնաս՝ հետդ կգամ» երգի տակ։ ՔՊ-ականներն ինքնամոռաց տրճիկ էին տալիս՝ միայն թե շեֆը տեսնի, թե ովքեր են պատրաստ իր հետ գնալու այդ թուրքական ճանապարհով։
Նիկոլ, բայց մի բան լավ իմացիր․ այս զանգվածը հետդ բանտ չի գալու։
Այ հենց այդ կետում էլ, Ալեն Սիմոնյանից սկսած, սկսելու են երգել․
«Սիրելով հեռանում եմ,
ստիպելով մոռանում եմ,
այս անգամ ես անզոր եմ քեզ լսել…»։
Եվ հավատա՝ այդ ժամանակ շատ գեղեցիկ գրելու են քո մասին, բայց քննչականում։
Դու լավ կլինի էս գլխից սովորես, թե «Չուկ-չակ, չարակ-չակ, գնացքն էր սլանում» երգի տակ ինչ կարող ես պարել 8 քմ տարածքում»։




















