top of page

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը, որտեղ «արքայական» ակումբը կմրցի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

​Դեկտեմբերի վերջին ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ծնկի կապանների ձգում էր ստացել, ինչն էլ խաղը բաց թողնելու պատճառ է դարձել։


​«Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 8-ին։

​Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

​Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները կանցկացվեն Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում՝ հունվարի 7-ից 11-ը։ Մրցաշարին մասնակցում են նաև «Բարսելոնան» և «Ատլետիկը»։

 
 
1/3237
bottom of page