top of page

Մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված. Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 21 hours ago
  • 1 min read

Պետական աշխատանքին չպիտի լինի այնպիսի վերաբերմունք, որ դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը, ինչը, ցավոք, որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք ուզում ենք, որ վերափոխված և զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, որ պետական համակարգում աշխատանքը չպետք է տեղ ունենա մեկնաբանվելու, որպես այլ տեղ աշխատանք չգտնելու հետևանք։ Սա լուրջ խնդիր է, շատ բարդ է, շատ պատասխանատու է, մինչև հիմա ոչ մեկ այդ բեռը չի վերցրել իր վրա, բայց ո՞վ պիտի վերցնի, մենք պետք է անենք դա և մենք դա արել ենք։

Առաջիկայում մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված»,–ասաց նա։

 
 
1/3238
bottom of page