Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել
- Jan 7
- 1 min read

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է հյուպատոսության ֆեյսբուքյան էջը:
«Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին բախումներ են տեղի ունեցել «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի և կառավարական ուժերի միջև։




















