top of page

Մաստարայում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

  • 4 days ago
  • 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Այսպես՝

- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովել աշխատանքային հիգիենիկ պայմաններ,

- հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 
 
1/3503
bottom of page