Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն․ Վահագն Խաչատուրյան
- Aug 2
- 1 min read

Քաղաքացիներն ակնկալում են հասուն քաղաքականություն, այս մասին 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ իր ելույթում նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով։ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ելույթ ունենալով ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի 1-ին նստաշրջանում ասաց ՀՀ նախագահ։
Նա շեշտեց, որ այս ամբիոնում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային որոշումները՝ արդար և կենսունակ օրենքների։




















