Բեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ին, 7 անձ հոսպիտալացվել է
- 6 hours ago
- 1 min read

Այսօր ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։




















