«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»
2 hours ago
1 min read

Մեզ ասացին, որ անունները կսկսեն շրջանառվել հունվարից, եւ Թադեւոսյանն ինքն է պատրաստվում ընտրել թեկնածուներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է պաշտոնը «ժառանգություն թողնել» յուրայինի։ Ըստ օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Վճռաբեկ դատարանի կազմից նոր նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։
ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով։ Քանի որ Ազգային ժողովը Լիլիթ Թադեւոսյանին այդ պաշտոնում ընտրել է 2021 թ. փետրվարի 9-ին, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականի նույն օրը։




















