top of page

Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի ռազմածnվային nւժերի զnրավարժությունների ընթացքում տեղի ունեցած nղբերգական միջադեպի հետևանքով մարդկային զnhերի մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տոկաևին

27 minutes ago
1 min read
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»,- նշված է հեռագրում:

Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի Մանգիստաուի մարզում Ղազախստանի Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տասնինը զինծառայող է ընկել Կասպից ծով, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 3-ը փրկվել են, մնացածին որոնում են։

1/3802
bottom of page