top of page

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործի նոր մակագրման ընտրությունը 2 դատավորի միջև է. «Փաստինֆո»

  • 1 hour ago
  • 1 min read

«Փաստինֆո»–ն գրում է. «Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։ 

Այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավոր կա, ում կարող է մակագրվել գործը։ Նրանցից մեկը դատավոր Սերժ Ռուշանյանն է, մյուսը՝ Արման Բաբախանյանը։ Խնդիրն այն է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է։

Ի դեպ, հետաքրքիր է, որ դատական իշխանության պաշտոնական էջում, որտեղ ներառված են դատավորների արձակուրդների ժամանակացույցը, բացակայում են Արմավիրի դատավորների արձակուրդի մասին տվյալները, չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը։

 
 
1/3720
bottom of page