top of page

Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

  • Jun 8
  • 1 min read

Հունիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4313 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 138 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 113 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 28, վարելու ընթացքում ծխելու՝ 509, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77 և 1665 այլ իրավախախտում։ 97 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 137-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 114-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 26-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։

 
 
1/3673
bottom of page