top of page

Տաթև-Տանձատափ ճանապարհին «Mercedes-Benz» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

  • Apr 3
  • 1 min read

Ապրիլի 3-ին, ժամը 09։55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Տանձատափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 
 
1/3746
bottom of page