top of page

Անցած շաբաթ պարեկները հայտնաբերել են 410 ոչ սթափ վարորդ

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 156 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 618, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 622, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 289, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 335 և 1986 այլ իրավախախտում։ 122 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 39-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 89-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։

 
 
1/3426
bottom of page