top of page

Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան

7 hours ago
1 min read

Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,- գրել է փաստաբանը:

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր իրեն կանչել են ՔԿ: 

«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ է»,-գրել է նա:


 
 
1/3824
bottom of page