top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները

  • 5 hours ago
  • 1 min read

Ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ 

 
 
1/3488
bottom of page