top of page

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած

  • Apr 21
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։



Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


 

 
 
1/3558
bottom of page