Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսի ենթադրյալ հարսանեկան արարողությունը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նյու Յորքում
- 1 day ago
- 1 min read

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ը վերջին օրերին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Թեյլոր Սվիֆթի և նրա նշանած՝ ամերիկյան ֆուտբոլի աստղ Թրևիս Քելսի ենթադրյալ հարսանեկան միջոցառումների պատճառով։
BBC-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան այտեղ կազմակերպվել է նախահարսանեկան միջոցառում, որին մասնակցել է շուրջ 100 հյուր, իսկ ուրբաթ նախատեսված գլխավոր արարողությանը սպասվում է մինչև 1000 հրավիրյալ։
Միջոցառմանը ժամանել են զույգի բազմաթիվ հայտնի ընկերներ, այդ թվում՝ դերասանուհի Լենա Դանհեմը, պրոդյուսեր Ջեք Անտոնոֆը, սպորտային հաղորդավար Էրին Էնդրյուսը և այլք։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հյուրերի թվում են եղել նաև Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը։
Արենայի տարածքում ամբողջ օրը գործել է անվտանգության խիստ ռեժիմ։ Լրագրողներն ու երկրպագուները հետևել են նախապատրաստական աշխատանքներին, իսկ օդային կադրերում երևացել է, թե ինչպես են ժամանում հյուրերը։ Տեղեկությունների համաձայն՝ գլխավոր արարողության ընթացքում հյուրերին չի թույլատրվի օգտագործել բջջային հեռախոսներ։
Նույն օրը Սվիֆթն ու Քելսը 26 միլիոն դոլար են նվիրաբերել ԱՄՆ-ի տարբեր բարեգործական կազմակերպությունների՝ Նյու Յորքում, Նեշվիլում և Կանզաս Սիթիում։ Սվիֆթի ներկայացուցիչները BBC News-ին հաստատել են նվիրատվության փաստը, սակայն չեն մեկնաբանել հարսանիքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։
Քաղաքային իշխանությունները հաստատել են, որ միջոցառման կապակցությամբ ներկայացվել է փողոցների փակման թույլտվության հայտ, սակայն չեն բացահայտել կազմակերպիչների ինքնությունը։ Չնայած շոգ եղանակին՝ բազմաթիվ երկրպագուներ շարունակել են հավաքվել «Մեդիսոն Սքվեր Գարդենի» մոտ՝ հույս ունենալով տեսնել իրենց սիրելի արտիստին։
Թեև պաշտոնական հաստատում հարսանիքի վերաբերյալ դեռևս չկա, Նյու Յորքում անցկացվող միջոցառումները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում։




















