top of page

ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում

  • Aug 3
  • 1 min read

Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում՝ Վլադիմիր քաղաքում, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (РВБ) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից։

«Ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա կատարված հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել Վլադիմիրի մարզում։ Մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Լոգիստիկ շղթաները վերակառուցվել են, ապրանքների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում, նշել են РВБ-ում։

 
 
1/3746
bottom of page