top of page

«Ինտերը» 1։0 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»․ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին» և պարտություն կրեց նվազագույն՝ 0։1 հաշվով։

Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում․ 88-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։

«Ներաձուրիների» կազմում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին, իսկ մինչ այդ՝ 57-րդ րոպեին, զգուշացվել էր դեղին քարտով։

Այս հաղթանակից հետո Առնե Սլոտի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։ «Ինտերը» նույնպես ունի 12 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 5-րդ տեղը։

 
 
1/3180
bottom of page