top of page

«Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին». Ալիև

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ առևտրային նավատորմը, «Ալյաթ» միջազգային առևտրային նավահանգիստը, որի հզորությունը առաջիկա տարիներին կհասնի 25 միլիոն տոննայի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և երկրի ինը միջազգային օդանավակայանները, բոլորն էլ նպաստում են Ադրբեջանի դերի ամրապնդմանը որպես համաշխարհային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի:

«Ավելին, Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին», - հավելել է Ալիևը:

1/3122
bottom of page