Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ: Հայաստան ազգային հավաքականից հայտնում են, որ պաշտպանը վնասվածք է ստացել Ազգերի լիգայի՝ Կիպրոսի դեմ խաղի ժամանակ:
Բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստը ստացել է սրունք-թաթային հոդի կապանների վնասվածք: Նա բաց կթողնի 3 շաբաթ: