top of page

Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։



Փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։

 
 
1/3496
bottom of page