top of page

Ձերբակալել են Վախթանգ Միրումյանին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Նրան ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Իրավապահները նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։ Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի տվյալներով առանձին քրեական գործ հարուցել և հետապնդում իրականացնել։

 
 
bottom of page