Նիկոլ Փաշինյանի ամբողջ բառապաշարը քաղաքական վրեժխնդրության մասին ․ Սուրենյանց
- May 20
- 1 min read

« Նիկոլ Փաշինյանը, պետությունը, պետական բոլոր ինստիտուտները վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»,- այս մասին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ԲՀԿ քաղաքական թիմի անդամների կողմից հրավիրած հրատապ ասուլիսում։
Նրա փոխանցմամբ՝ բառացիորեն 5-6 օրերի ընթացքում համանման երևույթի հետ գործ ունենք։
«Նախ՝ փողոցային խուժանի բառապաշարով Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան է ասում, որից րոպեներ անց Գլխավոր դատախազությունը կրկնում է Նիկոլ Փաշինյանի բառամթերքը՝ արդեն ինչ-որ պաշտոնական տեքստով։ Նվեր Ծառուկյանի հետ կապված փողոցային բառապաշարը Նիկոլ Փաշինյանի, դատախազության հայտարարությունը և այսօրվա արածը՝ ցեմենտի հետ կապված։ Սա նշանակում է, որ մենք թևակոխում ենք հակասահմանադրական ռեժիմ, որտեղ ոչ թե իշխանության հետ գործ ունենք, այլ մեկ մարդու քմահաճույքի պատանդը դարձած պետական ինստիտուտների։ Հաջորդը՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, անկախ իր պետական կարգավիճակից, որ առանց իրավական լեգալ ընթացակարգերի պետք է որոշի որևէ գործարանի ճակատագիր։ Նա ասում է՝ Արարատ ցեմենտն այսօրվանից պետականացվեց և այլևս մի կատարեք սեփականատիրոջ ցուցումները։ Երբ մեկ մարդ արդեն քմահաճույքով կամայականորեն որոշել է , իրավական գործընթացի մասին ընդհանրապես խոսք չկա։ Այսինքն՝ էդ իրավական ամբողջ գործընթացը պետք է հարմարեցնել այս գավառականի պատկերացումների»,- ասաց քաղաքագետը։
Նաև նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ բառապաշարը քաղաքական վրեժխնդրության մասին է։
« Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրության թիրախ է դարձրել ոչ միայն ընդդիմության առաջնորդներին, նաև արցախահայությանը»,- հավելեց նա։




















