Ողբերգություն Սահարայում. մաhաgած 49 մարդու թшղել են հենց դեպքի վայրում
- 53 minutes ago
- 1 min read

Սահարա անապատում՝ Նիգերի, Մալիի և Ալժիրի սահմանների հատման վայրում, բեռնատարի վթարի հետևանքով զոհվել է 49 մարդ։
Եվրանյուզի հաղորդմամբ, հիսուն մարդ, բոլորը Նիգերի քաղաքացիներ, տուն էին վերադառնում հարևան Մալիում կրոնական փառատոնից։ Ավելի քան 300 կիլոմետր երկարությամբ ճանապարհորդությունը, ենթադրաբար, կտևեր մի քանի օր։
Բեռնատարի վարորդը մոլորվել է, և մեքենան, ի վերջո, կանգ է առել լիովին անմարդաբնակ և անջուր տարածքում։
Երկու տղամարդ կարողացել են 50 կմ քայլել մինչև մոտակա ջրի աղբյուրը, այնուհետև հասել են բնակավայր և օգնություն կանչել։
Սակայն, երբ փրկարարները ժամանել են ողբերգության վայր, արդեն որևէ մեկին օգնելու կարիք չի եղել. կանգ առած բեռնատարի մոտ մնացած բոլոր 49 մարդիկ մահացել էին ջրազրկումից։
Նիգերիայի իշխանությունների տվյալներով՝ ծայրահեղ անապատային պայմաններում գոյատևելու հնարավորությունները գործնականում զրոյական էին։
Ողբերգության վայրի անհասանելիության պատճառով զոհերից 49-ը ստիպված էին թաղվել տեղում՝ զանգվածային գերեզմանում։




















