top of page

«Իմ ողջ կարիերայի ընթացքում հանդիպել եմ միայն մեկ խաղացողի, ով ամեն ինչ ինքնուրույն է կարգավորում». «Ինտերի» տնօրենը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

  • 2 hours ago
  • 1 min read

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է միլանյան ակումբի հետ մեկ տարով պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: 

«Իմ ողջ կարիերայի ընթացքում ես հանդիպել եմ միայն մեկ խաղացողի, ով ամեն հարցով  ինքնուրույն է զբաղվում։ Նա միջինից բարձր է ամեն ինչում՝ խաղադաշտում, խաղադաշտից դուրս և իր սեփական կարիերան կառավարելու հարցում։ Նա կմնա «Ինտերում»։ Կարծում եմ՝ հասկացաք, թե ում մասին եմ խոսում», - euro-football.ru-ի հաղորդմամբ,  ասել է «Ինտեր»-ի  մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն։

Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա Մխիթարյանը բանակցություններ է վարել առանց գործակալի և առանց որևէ հատուկ պահանջի։ Ավելին, կիսապաշտպանը համաձայնել է աշխատավարձի կրճատման՝ համեմատած իր ներկայիս պայմանագրի հետ, որը նրան վճարում է մոտ 4 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն անձամբ պնդել է փորձառու կիսապաշտպանին պահելու վրա՝ նրան համարելով թիմի կարևոր մասը հաջորդ մրցաշրջանում։Ակումբի ղեկավարությունը նաև բարձր է գնահատում Մխիթարյանի առաջնորդական որակները և ազդեցությունը հանդերձարանում, ինչպես նաև նրա դերը երիտասարդ խաղացողների ադապտացման գործում։ Անցյալ մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

 
 
1/3612
bottom of page