top of page

Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի

  • 1 hour ago
  • 1 min read

Իրանի պատվիրակությունը կարող է արդեն հուլիսի 1-ին ժամանել Դոհա՝ Կատարի հետ իրանական ակտիվների ապասառեցման հարցը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հավանաբար, վաղը Դոհայում կկայանա քննարկում կատարական կողմի հետ՝ սառեցված իրանական ակտիվների ապասառեցման հարցի շուրջ», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։ Բաղայիի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերն արդեն ձեռնարկվել են, և Թեհրանը հույս ունի առաջընթացի հասնել այս հարցում։

Ավելի վաղ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտնել էր, որ կողմերը մինչ այժմ առաջընթացի չեն հասել 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվների ապասառեցման հարցում։

 
 
1/3650
bottom of page