224 զnhի հիշատակման մասին գեթ մեկ խոսք չի հնչել. հայրենիքի և զnhերի նկատմամբ դա՞ է ձեր հետևողական վարքագիծը. Հովսեփյանը՝ իշխանությանը
Sep 14
1 min read

«Այդ ինքնիշխանության մե՞ջ է մտնում ձեր այն պահվածքը, որ մեկ ամբողջ օրվա ընթացքում իշխանությունների կողմից գեթ մեկ խոսք չի հնչել 224 զոհի հիշատակը հարգելու հետ կապված, այդ թվում՝ կանանց։
Արդյո՞ք դա ձեր հետևողական վարքագիծն է, ձեր ընդունած քաղաքականությունն է հայրենիքի և մեր զոհերի նկատմամբ»,-նշել է նա։
«Տիկին Հովսեփյան, տեղեկացնեմ Ձեզ, որ նախորդ գումարման ԱԺ-ում ես և մեր նախկին գործընկեր Գեղամ Նազարյանը ներկայացրել էինք նախագիծ, որն ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որտեղ հունվարի 27-ը սահմանել ենք որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», և այս տարվա հունվարի 27-ին, առաջին անգամ այդ օրը հիշատակեցինք և խոնարհվեցինք մեր զոհերի առաջ»,-թեմային անդրադառնալով՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը։




















