Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
7 hours ago
1 min read

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է խորդանոց և խոտի դեզ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:




















