Բժիշկը նախազգուշացրել է թրոմբոզի հիմնական ախտանիշի մասին
15 hours ago
1 min read

Բացի այդ, կարող են փոխվել մաշկի գույնը և բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։
Ալիեւան նշել է, որ նման այտուցվածությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն վերջերս վիրահատության կամ վնասվածքի ենթարկված, ինչպես նաև երկար ժամանակ անշարժ վիճակում եղած անձինք։ Բացի այդ, ռիսկն ավելի բարձր է հղի և ծննդաբերած կանանց, քաղցկեղով հիվանդների և նախկինում թրոմբոզ ունեցած անձանց մոտ։
Սրտաբանի խոսքով՝ միշտ չէ, որ միայն այտուցվածությունը վկայում է թրոմբոզի մասին։ Ալիևան պարզաբանել է, որ այն կարող է պայմանավորված լինել նաև երակային քրոնիկ անբավարարությամբ, հոդային խնդիրներով կամ վնասվածքներով։
Նա հորդորել է բոլոր նրանց, ովքեր նկատում են այս ախտանիշը, դիմել բժշկի։




















