top of page

Դատախազը Վեհափառի եղբոր համար առաջարկեց 3 ու կես տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7 ու կես

3 hours ago
1 min read

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր կայացել է Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով լրացուցիչ դատալսումները։

Նախորդ դատական նիստում դատարանը հրապարակել էր վերդիկտը և մեղավոր ճանաչել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին։

Այսօրվա դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցեկով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ մեղադրողը պահանջեց որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ, նշված պատժին գումարել նախորդ վարույթով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճռի չկրած մասը՝ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է խափանման միջոցներին, ապա մեղադրողը գտնում է, որ դրանք պետք է պահպանվեն՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա առանձին սենյակ։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին մեղադրյալի աթոռին են հայտնվել իշխանությունների հետ սերտորեն համագործակցող «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատում՝ նշված կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս հաղորում էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը: Ներսիսյաններն ի սկզբանե կալանավորված են եղել, սակայն նախորդող նիստերի ընթացքում նրանց խափանման միջոցը փոխվել է։ Պաշտպանության կողմը ճառով պնդել է, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է անհիմն և ապօրինի։


 


 
 
1/3840
bottom of page