Ալիև. «Ադրբեջանին վնաu hաuցրած Հայաստանի նախորդ կառավարությունը չի պшտժվել»

«Ադրբեջանին վնաս հասցրած Հայաստանի նախորդ կառավարությունն ու նախագահները դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը»։ Այս մասին Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովում (CICA) հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում ոչ մի միջազգային կազմակերպություն աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանը օգնություն է ստացել»։ Ալիևն ասել է, որ «30 տարի շարունակ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մոտ 20%-ը գտնվել է հայկական օկուպացիայի տակ»։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ «1992 թվականին հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը իմիտացիոն բնույթ ուներ»։
«Հայաստանի նախկին ղեկավարությունը, երկրի բոլոր երեք նախկին նախագահները և նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործներն ու մանկասպանները, դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը», - ասել է Ադրբեջանի նախագահը։




















