«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքները

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Օմոնիային»։
Թուրինում կայացած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Լյուբոմիր Շատկան։ Սակայն «Յուվենտուսը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Անդրեա Կամբյազոն (37-րդ րոպե), Ջեֆ Էհատորը (43-րդ րոպե), Ֆրանսիշկու Կոնսեյսաուն (68-րդ րոպե) և Ժերեմի Բոգան (73-րդ րոպե)։
Այս հաղթանակից հետո թուրինցիները վաստակեցին 13 միավոր և ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, իսկ «Օմոնիան» 6 միավորով 25-րդ տեղում է։
Եվրոպա լիգա, 5-րդ տուրի բոլոր արդյունքները
«Սելտա» – «Բորնմութ»՝ 1:2
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա»՝ 2:0
«Դինամո Զագրեբ» – «Բայեր»՝ 0:2
«Յունիոն» – «Լեխ Պոզնան»՝ 2:2
«Մարսել» – «Լևսկի»՝ 1:0
«Վիկտորիա Պլզեն» – «Բենֆիկա»՝ 4:0
«Օլիմպիակոս» – «Միլան»՝ 2:4
«Բեշիքթաշ» – «Հապոել Բեեր Շևա»՝ 2:1
«ՆԵԿ Նեյմեգեն» – «Ռեն»՝ 3:1
«Լիոն» – «Լիլեստրյոմ»՝ 0:0
«Յուվենտուս» – «Օմոնիա»՝ 4:1
«ՕՖԻ» – «Անդերլեխտ»՝ 1:3
«Տորենսե» – «Սելթիկ»՝ 1:2
«Ֆերենցվարոշ» – «Ցելե»՝ 0:0
«Քրիսթալ Փելաս» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1
«Սպարտա Պրահա» – «ԱԶ Ալկմար»՝ 2:4
«Սանդերլենդ» – «Յագելոնիա»՝ 1:1
«Հոֆենհայմ» – «Շտուրմ»՝ 3:1




















