top of page

Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա․ չարությունն է, որ պшռակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի. Արամ Վարդևանյան

  • 3 hours ago
  • 1 min read

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

Կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը քաղաքացիների հետ խոսել է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից և շեշտել, որ դրանք Սամվել Կարապետյանի կիրառական քայլերից մի քանիսն են, որոնք յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որոնց կարիքը իսկապես կա և, որոնք վստահաբար  իրագործվելու են բոլորի համատեղ աշխատանքով։

Խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին, Արամ Վարդևանյանը, նշել է. «Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Գիտեք, արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է։ Թվում է, պարզ բան եմ ասում, թվում է, թե հեշտ երևույթ եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։

Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը»։ Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ,  որովհետև արդարությունը հաղթելու է։

 
 
1/3390
bottom of page