top of page

«Հրապարակ». Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։

Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր»,- մեզ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։

Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։

Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, եւ ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։

2023-ին Երեւանի ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեեւ ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, սակայն քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը»:

 
 
bottom of page