top of page

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ

  • Mar 11
  • 1 min read

Հորմուզի նեղուցում բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, և իրականացվում է անձնակազմի տարհանում: Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«UKMTO-ի անվտանգության հարցերով աշխատակիցը հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում՝ Օմանից 11 ծովային մղոն դեպի հյուսիս: Հաղորդվում է, որ բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով տախտակամածին հրդեհ է սկսվել»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

 
 
1/3752
bottom of page