top of page

ԿԺԴՀ-ն ավելի քան տասը hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Սեուլը հայտարարել է լիակատար պատրաստվածության մասին

  • 2 days ago
  • 1 min read

Հյուսիսային Կորեան ավելի քան 10 անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն (ՇՊՄԿ), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այսօր՝ մարտի 14-ին, շաբաթ օրը, ժամը 13։20-ի սահմաններում, մեր զինվորականները արձանագրել են ավելի քան տասը անհայտ բալիստիկ հրթիռների արձակում ԿԺԴՀ Սունան շրջանից՝ Արևելյան ծովի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու մարտական պատրաստվածությունը հնարավոր նոր արձակումների դեպքում և պահպանում են լիակատար պատրաստվածություն՝ սերտորեն տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։

Սա 2026 թվականի սկզբից ի վեր արդեն երրորդ արձակումն է. վերջին անգամ Փհենյանը բալիստիկ հրթիռ էր արձակել 47 օր առաջ՝ հունվարի 27-ին։

Ռենհապ գործակալությունը նշում է, որ այս քայլը կարող է լինել պատասխան մարտի 9-ից 19-ն անցկացվող հարավկորեական և ամերիկյան Freedom Shield համատեղ զորավարժություններին։ Գործակալության գնահատմամբ՝ միաժամանակ ավելի քան տասը հրթիռի արձակումը հազվադեպ երևույթ է և դիտվում է որպես ուժի ցուցադրություն:

 
 
1/3407
bottom of page